Ադրբեջանի վրա ճնշումը պետք է ուժեղանա. Բունդեսթագի պատգամավոր
ԱշխարհԳերմանա-հայկական ֆորումի նախագահ Թիլ Մանսմանը Գերմանիայի կառավարությանը կոչ է անում մեծացնել դիվանագիտական ճնշումը Ադրբեջանի կառավարության վրա։ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկին ուղղված իր նամակում Մանսմանը նկարագրում է շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար տագնապալի իրավիճակը։
«Թերսնված հղի կանանց ու երեխաների, հացի փռերի առջև հերթերի ու դատարկ դարակների տպավորիչ հաղորդումներ ու նկարներ ենք ստանում: 120.000 հայեր կանգնած են հումանիտար աղետի առաջ և միջազգային աջակցության խիստ կարիք ունեն»,– նշել է նա: