Պուտինը չի մեկնի Հնդկաստան` G20-ի գագաթնաժողովին մասնակցելու համար
ԱշխարհՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վադիմիր Պուտինը չի մեկնի Հնդկաստան՝ G20-ի գագաթնաժողովին մասնակցելու համար, որը անցկացվելու է սեպտեմբերի 9-10-ը՝ առերես ձևաչափով:
Գագաթնաժողովին հրավիրված են քսանյակի բոլոր առաջնորդները, ինչպես նաեւ եւս ինը երկրների ղեկավարներ՝ Բանգլադեշից, Եգիպտոսից, Իսպանիայից, Մավրիկիոսից, Նիգերիայից, Նիդեռլանդներից, ԱՄԷ-ից, Օմանից եւ Սինգապուրից: