Խաղաղ օվկիանոսի հատակին տարօրինակ «ոսկե ձու» է հայտնաբերվել
ԱյլԱՄՆ-ի օվկիանոսների և մթնոլորտի ազգային վարչությունը իր պաշտոնական կայքում հայտնել է Խաղաղ օվկիանոսի հատակում ոսկե ձվի նման տարօրինակ առարկայի հայտնաբերման մասին։ Հայտնագործությունը կատարվել է Ալյասկայի հարավային ափից 250 կիլոմետր հեռավորության վրա։ Նույն տեղում գտնվում է քնած հրաբուխ։
«Ձուն» գտնվել է երեք հազար մետր խորության վրա։ Սկզբում գիտնականներին հաջողվել է տեսնել այն հատուկ ստորջրյա տեսախցիկի միջոցով, ապա հատակին իջեցրել են ռոբոտին, որը վերլուծության համար հավաքել է գտածոյի նմուշները։
Փորձագետների կարծիքով՝ առարկան փափուկ է։ Հետազոտողները ենթադրել են, որ դա կարող է լինել անհետացած ծովային կենդանիների հնագույն ձու: Ըստ մեկ այլ տեսության՝ դրանք քայքայված ծովային սպունգի մնացորդներ են, քանի որ դրա գույնը և հյուսվածքը կարող են ժամանակի ընթացքում փոխվել պայմանների ազդեցության տակ: Այնուամենայնիվ, գիտնականները դեռ չեն եկել ընդհանուր եզրահանգման, փորձագետները նախատեսում են շարունակել գտածոյի վերլուծությունը: