Հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովումը կարևոր է. Պուտինը զգուշացրել է Ալիևին
ԱրցախԱյսօր՝ սեպտեմբերի 21-ին, ինչպես հայտնել ենք, Ալիևի նախաձեռնությամբ, հեռախոսազրույց է տեղի ունեցել Ալիևի և ՌԴ նախագահի միջև։ Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական հաղորդագրությունից։
Զրույցի ընթացքում Պուտինն ու Ալիևը նշել են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը։
Պուտինն ընդգծել է հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությունը։