Սա թող դաս լինի նրանց համար, ովքեր կթեքվեն դեպի Արևմուտք. Զախարովան՝ Արցախի մասին
ԱրցախԼեռնային Ղարաբաղի շուրջ բազմաթիվ ակնկալիքներ կապված էին Ֆրանսիայի և անձամբ նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդության հետ։ Տեսեք, թե դա ինչի հանգեցրեց։ Փարիզը փորձեց ընդհատել այս միջնորդական օրակարգը և ասաց, որ Ֆրանսիան ավելի լավ կկարողանա միջնորդել, քան որևէ մեկը, հատկապես Ռուսաստանը: Մինչ Ռուսաստանը կատարում էր միջնորդի իր գործառույթները, իսկապես լավ, հիմնարար հիմքեր կային կարգավորման խաղաղ ճանապարհով շարժվելու համար»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան RT France-ի թղթակից Իգոր Կուրաշենկոյին տված հարցազրույցում։
«Հենց որ արևմտյան գաղափարախոսությունը սկսեց սեպ խրել իրավիճակի մեջ, ամեն ինչ փոխվեց։ Սա թող դաս ծառայի բոլորի համար, ովքեր միջնորդության մեջ կթեքվեն դեպի Արևմուտք»,- ասել է Զախարովան։