ՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնում Պլանային գազանջատումներ Սյունիքի և Լոռու մարզերում Ռոնալդուն մոտենում է 1000-րդ գոլին Բելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ» Honda-ն մինչև 2030 թվականը կներկայացնի 15 նոր հիբրիդային մոդել Ես երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառել Թռիչքների դադարեցում Նյուրնբերգի օդանավակայանում. ինքնաթիռը հնարավոր առևանգման ծածկագիր է փոխանցել Փոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհեր Հայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունում Անտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետ ՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժությունները 

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Վարագա Սուրբ խաչի տոնը

Հասարակություն

Հայ Առաքելական եկեղեցին ունի խաչին նվիրված չորս տոն՝ Խաչի երևում, Խաչվերաց, Վարագա Խաչ և Խաչի գյուտ: Այս չորս տոներից երեքը նշում են նաև քրիստոնեական մյուս եկեղեցիները, իսկ Վարագա Սուրբ Խաչը զուտ հայկական է։ Վարագա Սուրբ Խաչը նշվում է Խաչվերացից 14 օր հետո, սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ը հանդիպող կիրակի օրը, այս տարի՝ հոկտեմբերի 1-ին: Այսօր Էջմիածնից Նոր Վարագավանք կբերվի Սուրբ Խաչափայտի մասունքը: Այն մինչ օրվա վերջ կմնա եկեղեցում, ուր այցելում են բազում ուխտավորներ:

Այս տոնը հաստատվել է 653թ., երբ Թոդիկ և Հովել ճգնավորները գտել են  Քրիսոտոսի Խաչափայտի մասունքը: 

Կլավդիոս կայսեր կինը՝ Պատրոնիկե թագուհին, ընդունելով Հակոբոս Տյառնեղբոր ձեռքից խաչափայտի սուրբ մասունքը, այն Հռոմ է տանում: Որից հետո այդ սուրբ մասունքը, սերնդեսերունդ ժառանգաբար փոխանցվելով, հասնում է Սբ կույս Հռիփսիմեին, ով Կլավդիոս կայսեր և Պատրոնիկե թագուհու սերնդից էր: 

Ագաթանգեղոս պատմիչի վկայության համաձայն` Հռիփսիմյաց կույսերը, Դիոկղետիոնոս կայսեր հալածանքներից և հետապնդումներից փախչում են Հայաստան և ապաստանում Վաղարշապատի հնձաններում։ Սակայն մինչև Վաղարշապատ հասնելը նրանք բնակություն են հաստատում Վանա լճից հարավ-արևելք, պատմական Հայաստանի Վասպուրական նահանգում գտնվող Վարագա լեռան վրա: Սբ. Հռիփսիմեն իր կրծքին կախած Տիրոջ խաչափայտի սրբազան մասունքն ապահովության համար հանձնում է տեղի ճգնավորներին և խնդրում, որ պահեն այն քարայրներից մեկում: Սուրբ մասունքն այդպես պահված մնում է մինչև 7-րդ դարը:

653թ-ին Թոդիկ անունով մի կրոնավոր՝ իր աշակերտ Հովելի հետ միասին գնում է ճգնելու Վարագ լեռան վրա և հաստատվում այն վայրում, ուր բնակվել են Սբ կույսերը: Նրանք անընդմեջ աղոթքով ու ծոմապահությամբ խնդրում էին, որ Աստված ողորմություն անի և ցույց տա Սբ. Խաչի տեղը։ Եվ մի գիշեր,  հանկարծ 12 լուսեղեն սյուներ են երևում լեռան շուրջը, իսկ նրանց միջև փայլում է լուսավոր Խաչի նշանը։ 12 օր շարունակ լուսեղեն սյուները տեսանելի են լինում նաև հեռավոր վայրերից: Ուրախալի այս լուրը տարածվում է ամենուր:

Ներսես Շինող Կաթողիկոսը և Թեոդորոս իշխանի որդի Վարդ սպարապետն, իմանալով այդ մասին, գնում են Վարագա լեռը՝ տեսնելու կատարված հրաշքը: Վեհափառ հայրապետը ժողովրդի աջակցությամբ կառուցում է  մի փառավոր եկեղեցի, որն էլ ի վկայություն կատարված հրաշքի՝ անվանում է Սբ. Նշան, և կարգ է արվում ամեն տարի այդ օրը նշել Վարագա Սուրբ Խաչի տոնը՝ Քրիստոսի և Նրա սուրբ Խաչի փառքի համար: Ներսես Հայրապետը գրում է նաև «Նշանաւ ամենայաղթ» անզուգական շարականը, որը երգում են տոնի օրը: 

Վարագավանք վանական համալիրը, որը պատմական Հայաստանի Վասպուրական նահանգում է, բաղկացած է վեց եկեղեցուց։  Կառուցվել է 7-րդ դարում, եղել է Վանի արքեպիսկոպոսի նստավայրը։ Վանական համալիրի հարավային կողմում է Սուրբ Սոֆիա եկեղեցին` կառուցված 10-րդ դարում, այն կոչվել է նաև Բերդավոր, ինչը ուշ միջնադարում դարձել է ամրոց։ Հյուսիսային հատվածում տեղակայված է Սուրբ Հովհաննես կամ Քառասուն աբեղաներ եկեղեցին (10-րդ դար)։ 11-րդ դարում կառուցվել է Սուրբ Տիրամայր եկեղեցին, որը հյուսիսից կից է Սուրբ Նշան եկեղեցուն և, ըստ արձանագրության, կառուցվել է 648 թ-ին` Տիրատուրա ճարտարապետի կողմից։

1193-1198 թ-ին, ըստ արձանագրությունների, Դավիթ Բ Կյուրիկյան իշխանի կողմից Տավուշի մարզի Վարագավան գյուղից 3.5 կմ հարավ արևմուտք ժայռի բարձունքում հիմնվել է Անապատ վանական համալիրը։ Ավելի ուշ 1213թ-ին Վարագավանքի հոգևոր առաջնորդ Ղուկասը, մոնղոլների հարձակումից և վանքը ավերելուց հետո, տեղում պահվող մասունքները տեղափոխում է Անապատ վանք, որն էլ 13-րդ դարում անվանվում է Նոր Վարագ։ Վանքը  հայտնի է նաև Վարագա Սուրբ Նշան անունով։ Այս վանական համալիրը եղել է Վահրամյանների հզոր իշխանության հոգևոր կենտրոնը։

Սրբազան այդ մասունքը 1655 թվականին վերադարձվում և զետեղվում է Վանի Սբ. Տիրամոր եկեղեցում, որն այնուհետև վերանվանվում է Սբ. Նշան, ուր և պահվում էր մինչև 1915 թվականը:

Մասունքի հրաշագործությունների մասին բազմաթիվ հիշատակություններ են պահպանվել: Մասնավորապես, Եդեսիայում համաճարակի ժամանակ Վարագա Ս. Խաչի զորությամբ անբուժելի հիվանդությունը կասեցվել է:

Հին աշխարհում, հատկապես Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում, խաչն անարգ մահվան, անեծքի, նախատինքի և չարչարանքի գործիք էր, սակայն Քրիստոսի խաչելությունից հետո խաչը քրիստոնյաների համար վերածվել է փրկության, հաղթանակի և հավիտենական կյանքի նշանի։ Հայաստանյաց Եկեղեցում խաչը ոչ միայն երկրպագության առարկա է, այլ ամեն ինչ օրհնվում և սրբագործվում է խաչով:

Հայի համար խաչը դարձավ ոչ միայն հավատի խորհրդանիշ, այլ նաև զենք ու պաշտպան։ Հայ ժողովուրդն առաջինն ընդունեց Խաչը և հավատարիմ մնաց իր առաքելությանը:  Քրիստոս խաչը վերածեց հաղթության գործիքի, և քրիստոնյաների համար խաչը հաղթության խորհրդանիշ է: Դրանից զատ, խաչը նաև նորովի վեր հառնելու խորհուրդն ունի, ինչպես որ ուսուցանում է Պողոս առաքյալը` ասելով. «Մեր միջի հին մարդը խաչվեց նրա հետ, որպեսզի քայքայվի մեղքի մարմինը, և այլևս մենք չծառայենք մեղքին» (Հռ. 6.6)։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնումՊլանային գազանջատումներ Սյունիքի և Լոռու մարզերումՌոնալդուն մոտենում է 1000-րդ գոլինԲելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ»Honda-ն մինչև 2030 թվականը կներկայացնի 15 նոր հիբրիդային մոդելԵս երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառելԹռիչքների դադարեցում Նյուրնբերգի օդանավակայանում. ինքնաթիռը հնարավոր առևանգման ծածկագիր է փոխանցելՓոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհերՀայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունումԱնտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժություններըՔննարկվել են նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերԷներգետիկ հրադադարի հարցով շփումները շարունակվում են. Պեսկով22 կրիա հայտնաբերվել է լքված նավակումՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱտլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվելՊուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնություններըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել
Ամենադիտված