Թրամփը հայտարարել է ԴԱԻՇ-ի երկրորդ ամենակարևոր առաջնորդի վերացման մասին
ԱՄՆ
ԱՄՆ-ի և Նիգերիայի ուժերը սպանել են Աբու Բիլալ ալ-Մայնուկիին՝ «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման երկրորդ ամենաբարձրաստիճան առաջնորդին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս մասին հայտարարել է Truthsocial սոցիալական ցանցում։
«Աբու Բիլալ ալ-Մայնուկին՝ ԻՊ-ի աշխարհում երկրորդ ամենաբարձրաստիճան առաջնորդը, կարծում էր, որ կարող է փախչել Աֆրիկա, բայց նա չգիտեր, որ մենք ունենք աղբյուրներ, որոնք մեզ տեղեկացնում են նրա գործունեության մասին», - գրել է Թրամփը։
«Նա այլևս չի ահաբեկելու աֆրիկացիներին կամ չի մասնակցելու ամերիկացիների դեմ գործողությունների պլանավորմանը», -հավելել է ԱՄՆ նախագահը։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը