Կասկադյորական ավտովթար. վիրավոր կա
Արտակարգ Պատահար
Այսօր՝ մայիսի 17-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցե Գեղարքունիքի մարզում։
Ժամը 07:00-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ 30-ամյա Մարինե Մ․-ն իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց բախվել է կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին, կոտրել ճաղավանդակը և մոտ 10 մետր բարձրությունից հայտնվել գետում։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է«Սևան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ