Իրանի ԱԳ նախարարը հանդիպում է անցկացնում Սիրիայի նախագահի հետ
ԻրանԻրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ժամանել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս, գրում է IRNA գործակալությունը։
Իրանցի նախարարը Սիրիայի նախագահ Բաշշար ալ-Ասադի հետ կքննարկի Գազայի հատվածում տիրող իրավիճակը և պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի գործողությունները:
Ավելի վաղ Աբդոլլահիանը հանդիպել էր պաղեստինյան ՀԱՄԱՍ և «Իսլամական ջիհադ» շարժումների մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Հանդիպմանը քննարկվել էին Պաղեստինում և Գազայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, մտքեր էին փոխանակվել մի շարք առանցքային հարցերի շուրջ: