Թուրքիան հայտարարել է Իսրայելից իր 30 քաղաքացիների տարհանման մասին
ԱշխարհԹուրքիայի կառավարությունը հայտարարել է Իսրայելից իր 30 քաղաքացիների հաջող տարհանման մասին, հայտնում է AP-ն։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Եգիպտոսի իր գործընկեր Սամեհ Շուքրիի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է, որ քաղաքացիները Գազայում գտնվող մոտ 300 թուրք-իսրայելական երկքաղաքացիություն ունեցող անձանց թվում են։
Նա կրկնել է, որ Թուրքիան «դատապարտում է ցանկացած հարձակում, որն ուղղված է անմեղ քաղաքացիների դեմ»։
Հինգշաբթի օրը Թուրքիայում Իսրայելի դեսպանատունը սոցցանցերում հայտարարեց, որ ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով զոհվել է Թուրքիայի մեկ քաղաքացի, և որ մեկ այլ քաղաքացու հետ չի հաջողվել կապ հաստատել: