Երեկ ուշ երեկոյան կտրուկ վատացել է Տաթևիկ Վիրաբյանի առողջական վիճակը, խցում ուշագնաց է եղել
ԻրավունքԵրեկ ուշ երեկոյան կտրուկ վատացել է Տաթևիկ Վիրաբյանի առողջական վիճակը։ Այնքան է վատացել, որ նա խցում ուշագնաց է եղել։ Այս մասին գրում է փաստաբան Արսեն Բաբայանը։
«Բժշկական միջամտությամբ Տաթևի վիճակը կայունացել է, այժմ նա գտնվում է քրեակատարողական հիմնարկի բժիշկների հսկողության տակ։ Բժիշկը որոշել է ներգրավվել հոգեբանի։
Դիմել ենք նաև ՄԻՊ-ի արագ արձագանքմանը և ստացել անհրաժեշտ միջամտություն»,-գրել է նա։