«Ես պատասխանատվություն եմ կրում»․ Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը՝ հոկտեմբերի 7-ի հարձակման մասին
ԱշխարհՌազմական հետախուզության ղեկավար, գեներալ-մայոր Ահարոն Խալիվան պատասխանատվություն է ստանձնել սխալ հաշվարկների համար, որոնք թույլ են տվել ՀԱՄԱՍ–ին հոկտեմբերի 7-ին համատեղ հարձակում իրականացնել Իսրայելի դեմ։ Հոկտեմբերի 17-ին իր ենթականերին ուղղված ուղերձում նա գրել է. «Մենք չենք կատարել մեր ամենագլխավոր խնդիրը, որպես Ռազմական հետախուզության ղեկավար՝ ես կրում եմ այս ձախողման ողջ պատասխանատվությունը»:
Ավելի վաղ Անվտանգության գլխավոր ծառայության ղեկավար Ռոնեն Բարը ստանձնել էր հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած ողբերգության պատասխանատվությունը։ Նա առաջին անգամ հրապարակավ խոսեց սխալ հաշվարկների մասին, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի հարձակման հաջողությանը։