Ադրբեջանն աջակցում է Պաղեստինի ժողովրդի՝ հանուն պետականության պայքարին․ Բայրամով
ԱշխարհԱդրբեջանը միշտ հավատարիմ է իսլամական համերաշխությանը։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում տեղի ունեցող վերջին իրադարձությունների կապակցությամբ Իսլամական համագործակցության կազմակերպության գործադիր կոմիտեի նախարարների մակարդակով տեղի ունեցած արտահերթ նիստում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նշելով, որ Ադրբեջանն աջակցում է Պաղեստինի ժողովրդի պայքարին՝ հանուն պետականության, նախարար Բայրամովը հավելել է, որ Ադրբեջանը կողմնակից է իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին համապատասխան լուծելուն՝ հիմնված երկու պետությունների սկզբունքի վրա՝ Արևելյան Երուսաղեմում Պաղեստին պետության մայրաքաղաքով։