Էրդողանը մեղադրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին իր պարտականությունները չկատարելու մեջ
ԱշխարհԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի կատարել հակամարտությունների կարգավորման հարցում իր պարտականությունները։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որը լիովին անարդյունավետ է դարձել, հերթական անգամ չկարողացավ կատարել իր պարտականությունը։ Խաղաղությունն ապահովելու մեր ջանքերը խափանվել են այնպիսի քայլերով, ինչպիսիք են ավիակիրներ ուղարկելը տարածաշրջան, Պաղեստինի ժողովրդին օգնության դադարեցումը և Գազայի ժողովրդի զանգվածային պատժումը»,- ասել է Էրդողանը։
Ավելի վաղ Էրդողանը հանդես էր եկել Պաղեստինում հրեական ու արաբական պետությունների ստեղծման օգտին։