Լիբանանը Իսրայելին կոչ է արել երկու օրով դադարեցնել կրակը
ԱշխարհԼիբանանի արտաքին գործերի նախարար Աբդալլահ Բու Հաբիբը Իսրայելին կոչ է արել երկու օրով հրադադար հայտարարել, հայտնում է CNN-ը։
«Եկեք հրադադարի կոչ անենք և տեսնենք, թե ինչ կլինի»,- մեջբերվում է նախարարի խոսքերը։
Նախարարը նաև նշել է, որ Իսրայելը, իր կարծիքով, միայն սրում է իրավիճակը՝ խոսելով այն մասին, թե ինչպես է Լիբանանը պատասխանատվության ենթարկվելու իր տարածքից կատարած գործողությունների համար։