Պաղեստինյան արմատականները հայտնել են՝ որ դեպքում կփոխանակվեն գերիներով
ԱշխարհԹուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը TRT Haber-ին տված հարցազրույցում ասել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղաքական թեւը բանակցություններում հայտարարել է, որ Իսրայելի հետ գերիների փոխանակման գործընթաց սկսելու համար անհրաժեշտ է հանգիստ միջավայր։
Նախարարի խոսքով՝ մի քանի երկրներ դիմել են Թուրքիային բանտարկյալների ազատ արձակման հարցում օգնելու խնդրանքով, և Անկարան ամեն ինչ անում է այդ ուղղությամբ։
«ՀԱՄԱՍ–ը մեզ հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ նախաձեռնությունների իրականացման համար անհրաժեշտ է հանգիստ միջավայր և որոշակի գործընթաց»,- ասել է Ֆիդանը։