Վրաստանի իշխանությունները միջուկային պատերազմի դեպքում գործողությունների ծրագիր են մշակել
ԱշխարհՎրաստանի կառավարությունը միջուկային պատերազմի դեպքում գործողությունների ծրագիր է մշակել։ Այս մասին հայտարարել է Վրաստանի Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին, հայտնում է Sputnik Վրաստանը։
Գրիգոլ Լիլուաշվիլիի հաղորդմամբ, այն պարունակում է քայլեր յուրաքանչյուր գերատեսչության համար։
«Առողջապահության նախարարությունը նախանշել է բնակչությանը դեղերի բաշխումը, բուժումը, այդ թվում՝ շտապ օգնության սխեման, ապաստարանների հատկացումը։ Թեև սա արդիական կդառնա, եթե, Աստված մի արասցե, ուղղակի հարված լինի։ Ապաստարանը մեզ չի օգնի այս դեպքում։ Ուստի մենք պետք է խելացի լինենք և չափավոր, պրագմատիկ քաղաքականություն վարենք ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում»,- ասել է նա։