Ռուսաստանում Բայդենին մեղադրել են «երրորդ համաշխարհային պատերազմ» հրահրելու մեջ
ԱշխարհՌուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցության ղեկավար Գենադի Զյուգանովը մեղադրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին «երրորդ համաշխարհային պատերազմ» հրահրելու մեջ։
«Վերջերս տարեց Բայդենը թռավ Մերձավոր Արևելք և բանակցային սեղանի շուրջ նստելու կոչ անելու փոխարեն՝ կրկին պատերազմ է հրահրում։ Ես դիտեցի նրա ուղերձը Ամերիկայի քաղաքացիներին, որտեղ նա, փաստորեն, բորբոքում է երրորդ համաշխարհային պատերազմի կրակը», - Զյուգանովին մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Ինչպես հայտնի է, Բայդենը ամերիկացիներին ուղերձով դիմել է հոկտեմբերի 20-ի գիշերը։ Նրա ելույթի հիմնական մասը վերաբերում էր Ուկրաինային և Իսրայելին աջակցելուն, և որ դա կարևոր, ըստ ԱՄՆ նախագահի, կարևոր է Միացյալ Նահանգների անվտանգության համար:
Ամերիկացի քաղաքական գործիչն ասել է, որ եթե Ռուսաստանի Դաշնությունը հաղթի, կարող է ագրեսիա սանձազերծել Բալթյան երկրների և Լեհաստանի, այսինքն՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեմ։ Բայդենը նաև կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի հաջողությունը կարող է ոգեշնչել «ամբողջ աշխարհում հնարավոր ագրեսորներին»:
Բայդենը Ուկրաինային և Իսրայելին ֆինանսավորումն անվանել է «խելացի ներդրում»։