Իսրայելական Թել Ավիվը ռմբակոծվում է
ԱշխարհՊաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը հայտարարել է իսրայելական Թել Ավիվ քաղաքի հրթիռակոծման վերսկսման մասին։ Համապատասխան հաղորդագրությունը սոցիալական ցանցերում հայտնվել է հոկտեմբերի 21-ի երեկոյան։
«Ալ-Քասամ բրիգադները վերսկսել են Թել Ավիվի ռմբակոծությունը՝ ի պատասխան սիոնիստների կողմից խաղաղ բնակիչների կոտորածների», - ասվում է հաղորդագրությունում:
ՀԱՄԱՍ-ը նաև նշել է, որ հետաքրքրությամբ է հետևել Գազայի հատվածի իրավիճակին նվիրված գագաթնաժողովին, որը տեղի է ունեցել շաբաթ օրը Եգիպտոսում և նշել, որ գնահատում է Պաղեստինի ժողովրդի դեմ ագրեսիան դադարեցնելու ուղղությամբ գործադրվող ջանքերը։