Էրդողանը Ստոլտենբերգի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում էսկալացիայի հարցը
ԱշխարհԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ է վարել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի շուրջ, ինչպես նաև քննարկել Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամի կարգավորման ուղիները։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ պետության ղեկավարի գրասենյակին հղումով։
«Զրույցի ընթացքում քննարկվել են Գազայում տիրող իրավիճակը, քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն՝ կանխելու մարդու իրավունքների խախտումները և մարդասիրական օգնության անխափան մատակարարումն անմեղ խաղաղ բնակչությանը», - ասվում է հայտարարության մեջ։
Զրույցի ընթացքում Էրդողանը Ստոլտենբերգին ասել է, որ հակամարտության վերաբերյալ արևմտյան պետությունների դիրքորոշման պատճառով անկլավում աճում է մարդու իրավունքների խախտումների թիվը։ Թուրք առաջնորդը զգուշացրել է, որ Իսրայելին կանգնեցնել չհաջողվելը «կհանգեցնի անուղղելի հետեւանքների»։
«Արևմուտքը և համաշխարհային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկեն՝ արագ դադարեցնելու հումանիտար ողբերգությունը, որը տեղի է ունենում տարածաշրջանում նրանց աչքի առաջ և անտեսվում է», - ասել է նա։