Բլինքենը նախազգուշացրել է Լիբանանի վարչապետին երկիրը հակամարտության մեջ ներքաշելու հետևանքների մասին
ԱշխարհԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենը նախազգուշացրել է Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթիին, որ հանրապետության բնակիչները կարող են տուժել, եթե երկիրը ներքաշվի պաղեստինա-իսրայելական հակամարտության մեջ: Այս մասին հայտնում է Reuters-ը։
ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերի խոսքով՝ քաղաքական գործիչները հեռախոսազրույց են ունեցել հոկտեմբերի 20-ին։ Զրույցի ընթացքում Բլինքենը նշել է, որ ամերիկյան իշխանությունները պատրաստ են աջակցություն ցուցաբերել Լիբանանի ժողովրդին։
Միևնույն ժամանակ, պետքարտուղարը հայտնել է ԱՄՆ անհանգստության մասին Լիբանանի և Իսրայելի սահմանին լարվածության աճի կապակցությամբ: Այս կապակցությամբ Վաշինգտոնի ներկայացուցիչը կոչ է արել լիբանանցի քաղաքական գործչին հարգել երկրի քաղաքացիների շահերը, որոնք կարող են տուժել, եթե Բեյրութը հետագայում ներքաշվի ռազմական գործողությունների մեջ։