Գազայի հատվածում փախստականների ճամբարին Իսրայելի ավիահարվածի հետևանքով` զոհվել է առնվազն 30 մարդ
ԱշխարհԳազայի հատվածում պաղեստինցի փախստականների ճամբարի վրա Իսրայելի ավիահարվածի արդյունքում զոհերի թիվը հասել է 30-ի։ Այս մասին հայտնում է համաարաբական Al-Jazeera հեռուստաալիքը։
Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիյա փախստականների ճամբարի վրա իսրայելական հարձակման հետևանքով առնվազն 30 մարդու, որոնց մեծ մասը կանայք և երեխաներ են, սպանված են գտել ավերված շենքերի տակ, հաղորդում է հեռուստաալիքը։
Ավելի վաղ Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել էր, որ Գազայում «հրադադար չի լինելու»։ Հայտարարությունը հետևում է ԱՄՆ-ի և Կատարի ջանքերին՝ բանակցելու ՀԱՄԱՍ-ի կողմից այնտեղ պահվող ավելի քան 200 պատանդների ազատ արձակման շուրջ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իսրայելի պաշտպանության բանակը շարունակել է հարվածներ հասցնել Գազայի հատվածում գտնվող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը պատկանող տասնյակ թիրախների։