ՄԱԿ-ի ևս վեց աշխատակից է զոհվել Գազայում
ԱշխարհԳազայի հատվածում ՄԱԿ-ի անձնակազմի շրջանում զոհերի թիվը հասել է 35-ի, հայտնում է Պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության (UNRWA) մամուլի ծառայությունը։
«Հոկտեմբերի 7-ից UNRWA-ի ևս վեց անձնակազմի սպանությունը հաստատվել է», - ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:
Հստակեցվում է նաև, որ Իսրայելում հակամարտության սրման սկզբից ի վեր վնասվել է UNRWA-ի 40 օբյեկտ, այդ թվում՝ երկուսը վերջին 24 ժամվա ընթացքում։
Բացի այդ, գործակալությունը նշում է, որ Գազայի հատվածի ողջ տարածքում շուրջ 600 հազար փախստականներ ապաստանել են UNRWA-ի 150 հաստատություններում: