Իրանը կրակի հետ է խաղում. Իսրայելի նախագահ
Աշխարհ
«Իրանը Լիբանանում կրակի հետ է խաղում»։ Այս մասին, նչպես հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները, հայտարարել է Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանը։
«Մենք չափազանց ուշադիր հետևում ենք Լիբանանում տիրող իրավիճակին, և ես կարծում եմ, որ «Հըզբոլլահը» և Իրանը կրակի հետ են խաղում: Թույլ տվեք հստակ ասել. մենք չենք ցանկանում, որ մեր հյուսիսային սահմաններում առճակատումներ լինեն որևէ մեկի հետ, քանի որ մեր ներկայիս կենտրոնացումը պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման ենթակառուցվածքների ոչնչացումն է և նրա քաղաքացիներին տուն բերելը: Այնուամենայնիվ, եթե «Հըզբոլլահը» մեզ ներքաշի հակամարտության մեջ, պարզ է, որ Լիբանանը կվճարի դրա համար»,-ասել է Հերցոգը:


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար