Իսրայելի ԳՇ պետը հայտարարել է, որ բանակը պատրաստ է Գազայի հատվածում ցամաքային գործողությանը
ԱշխարհԻսրայելի զինվորականները պատրաստ են ցամաքային գործողություն իրականացնել Գազայի հատվածում, որի մեկնարկի ժամկետը կախված է երկրի քաղաքական ղեկավարության որոշումից։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Հերզի Հալևին։
«Ուզում եմ հստակ ասել` Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստ է մանևրելու [Գազայում], և մենք քաղաքական ղեկավարության հետ միասին որոշում կկայացնենք հաջորդ քայլի բովանդակության և ժամկետների վերաբերյալ», - ասել է ռազմական հրամանատարը։
Միաժամանակ նա նշել է, որ այս պահին գործողության ցամաքային փուլի մեկնարկի վերաբերյալ որոշման բացակայության պայմաններում իսրայելցի զինվորականները բարելավում են իրենց պատրաստվածությունը։ «Մենք պատերազմում ենք, և այս փուլում կան մարտավարական և ռազմավարական նկատառումներ, որոնք մեզ ավելի շատ ժամանակ են տալիս կատարելագործվելու, և մենք օգտագործում ենք ամեն րոպեն ավելի լավ պատրաստվելու համար», - ասել է Հալևին: