Իսրայելի ԱԳ նախարարն սպառնացել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին
ԱշխարհԵթե աշխարհը չաջակցի Իսրայելի դիրքորոշմանը ՀԱՄԱՍ-ի հետ հակամարտության հարցում, ապա ՄԱԿ-ը կբախվի իր «ամենամութ ժամին»: Այս մասին հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Էլի Կոենը՝ ելույթ ունենալով համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդում բաց բանավեճի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Քանի դեռ բոլոր երկրները ոտքի չեն կանգնել պաշտպանելու մարդկության հիմնարար արժեքները, որոնք ամրագրված են ՄԱԿ-ի կանոնադրության մեջ, սա կլինի ՄԱԿ-ի ամենամութ ժամը», - ասել է նա:
Բացի այդ, այս հայտարարությունից հետո նախարարը մատնացույց է արել կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի վրա և սպառնացել, որ եթե Իսրայելին աջակցությունը չլինի, ապա «այս վայրը կկորցնի իր գոյության բարոյական հիմքը»։
Հոկտեմբերի 24-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտեց հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա։