Էրդողանը չեղարկել է այցը Իսրայել
ԱշխարհԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ չեղյալ է հայտարարել իր այցը Իսրայել Գազայի հատվածում իրավիճակի սրման պատճառով։
«Ես Իսրայել այցի ծրագիր ունեի, չեղարկեցի այն, այց չի լինի»,- ասել է Էրդողանը` ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանում, գրում են միջազգային ԶԼՄ-ները:
Նա քննադատել է Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում՝ նշելով, որ Անկարան «թույլ չի տա, որ Գազայում երեխաներ սպանվեն»։ Նրա խոսքով՝ ինչպես Գազայի հատվածի վրա հարձակում իրականացնողները, այնպես էլ դրան աջակցողները «հոգեկան հիվանդության» նշաններ ունեն։
Էրդողանն ընդգծել է, որ Անկարան մտադիր էր վերջնականապես կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ, սակայն Թել Ավիվը «չարաշահեց Թուրքիայի բարի կամքը» և փոխադարձ քայլեր չցուցաբերեց։