Ֆրանսիան իր զինվորականներին Գազա չի ուղարկի․ Մակրոն
ԱշխարհՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Կահիրեից մեկնելուց անմիջապես առաջ հայտարարել է, որ ֆրանսիացի զինվորականները չեն մասնակցի Գազայի հատվածում տեղի ունեցող ռազմական գործողություններին։
Երկրի ղեկավարի խոսքով՝ ներկայումս Գազայի հատվածում ռազմական գործողություններին մասնակցելու համար ֆրանսիական զորքեր ուղարկելու պլաններ չկան։
«Սակայն անհրաժեշտ է համագործակցություն հաստատել տարածաշրջանի երկրների հետ, կազմակերպել տեղեկության փոխանակում, որպեսզի ավելի լավ ընտրվեն թիրախները, մենք մեր կողմից չենք նպաստում էսկալացիային»,- հավելել է նա։
Նախագահը նաեւ նշել է, որ սխալ է համարում Գազա ներխուժելու ռազմական գործողության մեկնարկը, որը հետագայում կարող է խոչընդոտել հենց Իսրայելի անվտանգությանը։ Սա, վստահ է պետության ղեկավարը, անհամատեղելի է քաղաքացիների պաշտպանության, պատերազմի կանոնների և մարդասիրական իրավունքի հետ։