«Ադրբեջանի հետ սպառնալիքների լեզվով խոսելը ծայրաստիճան սխալ է»․ Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Կանադայի ԱԳ նախարարին
Աշխարհ«Ադրբեջանի հետ սպառնալիքների լեզվով խոսելը ծայրաստիճան սխալ է և չի կարող հաջողություն բերել կողմերից ոչ մեկին»,– այսպես է Բաքուն արձագանքել Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի հայտարարություններին, ով ավելի վաղ չէր բացառել Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը։
«Նման սադրիչ և կողմնակալ հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան խոչընդոտ տարածաշրջանի հետագա զարգացման և առաջընթացի համար՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների հարգման վրա», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ–ի տարածած հայտարարությունում: