Հրդեհ Փարիզի արվարձանի բարձրահարկում․ մեկ կին զոհվել է, տուժել են նաև հրշեջներ Դրոնների մասին ահազանգը շուրջ երկու ժամով կանգնեցրել է թռիչքները Ջենովայում Կրակել, սպանել է կնոջ եղբորը․ Գողացել են բանալին ներսում թողնված ավտոմեքենան Սաուդյան Արաբիայի հարավում հրթիռ և անօդաչուներ են խոցվել՝ ըստ Էր Ռիադի 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին․ Թոշակառուները դժգոհում են՝ հետվճարը չի փոխանցվում Ֆլորիդայում գետը գերազանցել է 1953-ի ռեկորդը․ բնակիչներին տարհանել են նավակներով «Ակվանը» հասավ Հնդկաստանի ափերին․ մեկ ամսից էլ քիչ ժամանակում՝ երրորդ ցիկլոնը «ՀԷՑ»-ից մինչև «Արարատցեմենտ»․ տասնյակ բիզնեսներ շղթայված են. Ֆարմանյան Թբիլիսիում որոնումներն ավարտվել են․ պայթյունից զոհվել է 6 մարդ «Փաշինյանն ասում է՝ հանրաքվե լինի՝ գնում եմ, դուք եկել՝ «Փաշինյա՛ն, հեռացիր» եք ասում․ Ռուբինյան Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 20-ին Էր Ռիադի ու Հորմուզի լուրերից հետո նավթը թանկացել է․ Brent-ը՝ 92,77 դոլար 

Տարածաշրջանային բարդ «մաթեմատիկան». «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին Թեհրանում տեղի ունեցավ «3+3» ձևաչափով հանդիպումը, ավելի ստույգ՝ հանդիպումները, որոնց, մասնակցում էին Իրանի, Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները։ Եվ քանի որ Վրաստանն այդպես էլ չմասնակցեց այս հանդիպմանը, ապա ստացվեց, որ նախ՝ 3+3 հավասար է 5-ի: Չնայած այս դեպքում էլ Ադրբեջանին որպես առանձին միավոր ներկայացնելիս պետք է մոտենալ մի փոքր վերապահումով, քանի որ այն, ըստ էության, դարձել է Թուրքիայի շահերի սպասարկուն։ Այսինքն, փաստացի, ստացվում է, որ 3+3 հավասար է 4-ի: Իսկ մեծ հաշվով, այս հարթակում վճռական խոսքը տարածաշրջանային 3 խոշոր խաղացողներինն է, որոնք նպատակ ունեն, որ այն դառնա տարածաշրջանային հարցերի կարգավորման հարթակ։

Թուրքիան միշտ էլ ցանկացել է Արցախյան հակամարտության կարգավորման ու ընդհանրապես տարածաշրջանային հարցերում միջնորդի դերակատարություն ստանձնել, դրա համար էլ տարածաշրջանային հարցերի կարգավորման ձևաչափեր է առաջ քաշել։ Իսկ դրանցից մեկն էլ «3+3» ձևաչափն է, որը պետք է դառնար տարածաշրջանային հարցերում Թուրքիայի ներգրավվածության առաջնային ուղղություն։ Չնայած ժամանակին Էրդողանը ավելի հեռուն գնաց՝ առաջարկելով, որ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի մասնակցությամբ հանդիպում անցկացվի Արցախի հարցով։ «3+3» ձևաչափով հանդիպման առաջարկը ընդունելություն գտավ նաև Իրանի կողմից, քանի որ այն արևմտյան պատժամիջոցների տակ գտնվող Թեհրանին ևս տարածաշրջանային գործընթացների վրա ներգործություն ունենալու հնարավորություն է տալիս։ Իրանը կարևորում է «3+3» ֆորմատով հանդիպումների անցկացումը նաև այն պատճառով, որ կարողանա հակակշռել թուրք-ադրբեջանական նկրտումներին ու իր ազդեցությունն ուժեղացնել Հարավային Կովկասում։

Եվ պատահական չէ, որ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարեց, որ կարծում է, թե «3+3» ձևաչափով քննարկումների միջոցով հնարավոր կլինի Հարավային Կովկասում խաղաղություն հաստատել։ Այսինքն, Իրանը ուղերձ է ուղարկում, որ այդ հարթակի միջոցով փորձելու է թույլ չտալ, որ տարածաշրջանում նոր պատերազմ բռնկվի, իսկ այն կարող է տեղի ունենալ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացմանը հասնելու նպատակով։ Թեհրանն առաջարկում է զարգացնել տրանսպորտային հաղորդակցությունն իր պատկերացումների համաձայն, որը պետք է սկսել Հարավային Կովկասում համապարփակ տրանսպորտային ճանապարհային քարտեզի մշակումից։ Մյուս կողմից էլ՝ «3+3» ձևաչափի գործարկումը ձեռնտու է նաև Ռուսաստանին, քանի որ դրա էֆեկտիվ գործունեության արդյունքում Արևմուտքը դուրս է մղվում տարածաշրջանից։

Պատահական չէ, որ ԱՄՆ Պետդեպարտամենտից մեկնաբանելով «3+3» ձևաչափով հանդիպումը՝ նշեցին, թե Իրանը և Ռուսաստանը չեն կարող լինել վստահելի գործընկերներ։ Բնականաբար, Արևմուտքը փորձելու է այնպես անել, որ «3+3» հարթակը ի վիճակի չլինի դառնալ տարածաշրջանային փոխգործակցության ուրույն հարթակ, որտեղ կլուծվեն առկա խնդիրները։ Բայց արդյունքներ գրանցելու համար նախ պետք է հասնել նրան, որ այս ձևաչափով հանդիպումները տեղի ունենան ամենաբարձր մակարդակով ու հստակ տարածաշրջանային օրակարգ ձևավորեն։ Բացի դրանից, խոչընդոտող հանգամանք է այն, որ հարթակի մասնակիցների միջև էական աշխարհաքաղաքական տարաձայնություններ կան։ Օրինակ՝ առանցքային հարցերում Ռուսաստանի ու Իրանի շահերը հակասում են Թուրքիայի ու Ադրբեջանի շահերին։

Ադրբեջանը շահագրգռված չէ, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման թեման տեղափոխվի «3+3» ձևաչափ։ Դրա համար էլ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարեց, թե «3+3» ձևաչափը երբեք չի եղել հակամարտությունների կարգավորման հարթակ։ Ըստ նրա, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չի կնքվելու «3+3»-ի հարթակում, այլ դա կատարվելու է Բաքվի և Երևանի միջև ուղիղ երկկողմ բանակցությունների միջոցով։ Ադրբեջանը ցանկանում է ուղիղ Հայաստանի հետ գործ ունենալ, որպեսզի որևէ միջնորդական ձևաչափ չստեղծվի, ու դա իրեն հնարավորություն տա ճնշում գործադրել Երևանի վրա, իսկ հարկ եղած ժամանակ դիմել ռազմական ագրեսիայի՝ հաշվի առնելով, թե ով է այս պահին Հայաստանի ղեկին։

Այս ամենից ելնելով՝ որոշ փորձագետներ տրամաբանական հարց են բարձրացնում՝ եթե «3+3» ձևաչափը չի կարող էականորեն ներազդել տարածաշրջանային զարգացումների վրա, ապա որքանո՞վ է նպատակահարմար Հայաստանի մասնակցությունն այս հարթակին։ Սակայն այստեղ կա նաև հարցի մյուս կողմը. եթե Հայաստանը չմասնակցի այդ հարթակին, ապա դրանից հայկական կողմը ոչ միայն չի շահի, այլև կտուժի, քանի որ այն տեղի կունենա առանց Հայաստանի, ինչպես որ տեղի է ունենում առանց Վրաստանի։ Սա կնշանակի կա՛մ հարթակի անգոյություն, ինչը բացառապես Արևմուտքի և ինչ-որ չափով նաև Ադրբեջանի ցանկությունն է, կա՛մ գործընթաց Հայաստանի մասին առանց Հայաստանի, այսինքն՝ հարթակի մյուս մասնակիցները կփորձեն պայմանավորվել մեզ վերաբերող հարցերով մեր բացակայությամբ։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հրդեհ Փարիզի արվարձանի բարձրահարկում․ մեկ կին զոհվել է, տուժել են նաև հրշեջներԴրոնների մասին ահազանգը շուրջ երկու ժամով կանգնեցրել է թռիչքները Ջենովայում Կրակել, սպանել է կնոջ եղբորը․ Գողացել են բանալին ներսում թողնված ավտոմեքենանԹրամփին Ասիայում ուղեկցել է «Դատաստանի օրվա ինքնաթիռը»Սաուդյան Արաբիայի հարավում հրթիռ և անօդաչուներ են խոցվել՝ ըստ Էր ՌիադիԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալության ցանցը երրորդ օրն է խափանվածAxios․ Սպիտակ տան կիբերանվտանգության ղեկավարը լքում է պաշտոնը 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին․ Թոշակառուները դժգոհում են՝ հետվճարը չի փոխանցվումՖլորիդայում գետը գերազանցել է 1953-ի ռեկորդը․ բնակիչներին տարհանել են նավակներով«Ակվանը» հասավ Հնդկաստանի ափերին․ մեկ ամսից էլ քիչ ժամանակում՝ երրորդ ցիկլոնըԹրամփը կոչ է արել ԵՄ առաջնորդներին գումար ծախսել իրենց երկրների, այլ ոչ թե Կիևի վրա «ՀԷՑ»-ից մինչև «Արարատցեմենտ»․ տասնյակ բիզնեսներ շղթայված են. ՖարմանյանԹբիլիսիում որոնումներն ավարտվել են․ պայթյունից զոհվել է 6 մարդՈւիթքոֆը Բեռլինի բանակցությունները համարել է արդյունավետ «Փաշինյանն ասում է՝ հանրաքվե լինի՝ գնում եմ, դուք եկել՝ «Փաշինյա՛ն, հեռացիր» եք ասում․ ՌուբինյանԹրամփը հորդորում է Եվրոպային համաձայնության գալ Ռուսաստանի հետՊենտագոնը չունի զինամթերքի արտադրությունն ավելացնելու երկարաժամկետ ծրագիրԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 20-ին Էր Ռիադի ու Հորմուզի լուրերից հետո նավթը թանկացել է․ Brent-ը՝ 92,77 դոլարԻրանը մեղադրել է ԱՄՆ-ին ռազմական ներխուժման համար պատրվակ ստեղծելու մեջԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և 8 մարզերում ԱՄՆ-ում վենեսուելացիներին արտաքսումից պաշտպանող կարգավիճակը մնում է կասեցվածՈւկրաինայի շուրջ բանակցություններ․ Մերցը նշել է Եվրոպան ներկայացնող հինգ երկրներըԶենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Շիրակի մարզի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Նարվայում զգուշացնում են Ռուսաստանի հետ սահմանի փակման հետևանքներիցՄԱԿ-ը զգուշացնում է ահաբեկիչների կողմից ԱԲ-ի կիրառման վտանգիցNvidia-ի առաջատար չիպերը հասե՞լ են Չինաստան․ Կալիֆոռնիան փաստաթղթեր է պահանջելՌազմավարական նշանակության Քաջարան-Ագարակ 32կմ–անոց ճանապարհի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է (ֆոտո)Իտալիան Կիևից բացատրություն է պահանջել եվրոպատգամավորների ցուցակի համարՓաշինյան, ինչ հարցնում են՝ ասում ես՝ չգիտեի․ իմանայիր, նոր գայիր իշխանության․ Ղազինյան (տեսանյութ) ԱՄՆ-ում տեխնիկական խափանումներից հետո պաշտոնանկ է արվել կիբեռանվտանգության տնօրենըԼոնդոնն ու Օսլոն Ուկրաինային երկու պարեկային նավ կտրամադրեն Սև ծովի համար Իշխանությունը ձեզ հարբեցրել է, ժողովրդավարության մասին պատկերացումները՝ խեղաթյուրել. Գալստյան (տեսանյութ) Պորտուգալիան չի փոխանցի Ուկրաինային լրացուցիչ F-16 կործանիչներՊենտագոնի հաշվարկով՝ Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ին արժեցել է 48,3 միլիարդ դոլարՊուտինը ժամանել է Դուշանբե․ օրակարգում Աֆղանստանն ու ռուսական ռազմակայանն ենԱշտարակ-Ուջան ճանապարհին «Լադա»-ն բախվել է քարերին և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինային Արևմոտքից 115 միլիարդ դոլար է անհրաժեշտ Թեհրանը հերքել է քիմիական ու կենսաբանական զենքի մասին Թրամփի պնդումըԹրամփը հույս ունի, որ Զելենսկին կցանկանա համաձայնության գալ Ուկրաինայի հարցում Երևանում տնային կալանքի տակ գտնվող ամուսինը, 5-ամյա որդու ներկայությամբ, ծեծել է կնոջը, փորձել է խեղդել. ատրճանակն ուղղել է նրա վրա Կիևում ռուսական հրթիռները վնասել են երեք կամուրջ․ կա երեք զոհՈՒՂԻՂ. Բյուջե, քաղաքական հակասություններ ու պատգամավորական կրքեր․ ԱԺ-ում թեժ աշունը շարունակվում է Սահմանն ապօրինի հատելիս բռնվել էԳառնիկ Դավթյանն ու Տարոն Չախոյանը՝ ծեծկռտուքի քրվարույթի կենտրոնում․ ի՞նչ են բացահայտում տեսագրությունները Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ«Խաբար չեն, որ սաղ պալիտ են եղել». Ինչ է սպասվում արցախցի գեներալներինՓաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներումՀայաստանում ազատազրկվածների կեսից ավելին դատավճիռ չունի. թվեր և համեմատությունԻմացել են, որ «Գործարարը» պրոիշխանական է, ինքնաբացարկ են ներկայացրել
Ամենադիտված