«Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն Արամ Սարգսյան․ 2026-ը կարող է դառնալ Հայաստանի եվրոպական շրջադարձի տարին «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Սեդրակ Քոչարյանը կալանավորվեց «Իրավունք». «Ուժեղների» շեֆը դժգոհ է ֆրակցիայից «Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Նախարարությունը հրաժարվել է ֆինանսավորել «Մոնթե» ֆիլմը Ջերմաստիճանն կնվազի 5-7 աստիճանով Արեւային ակտիվությունը կտրուկ աճել է․ նախազգուշացնում են գիտնականները ՀՀ գաղութացման ու թուրքացման սողացող գործընթացն աստիճանաբար թափ է հավաքում. Արմեն Այվազյան Մուսուլմանական երկրները պետք է դաշինք ձևավորեն անվտանգության ապահովման համար․ Փեզեշքիան Կենդանակերպի երեք նշանների համար սեպտեմբերը տարվա ճակատագրական ամիսն է լինելու 

Երևանում տեղի ունեցավ քննարկում «Պատրա՞ստ է արդյոք Ադրբեջանը իրական խաղաղության» թեմայով (տեսանյութ)

Քաղաքական

Երևանում տեղի ունեցավ «Պատրա՞ստ է արդյոք Ադրբեջանը իրական խաղաղության» խորագրով կլոր սեղան, որին մասնակցեցին հասարակական քաղաքական առաջնորդներ և քաղաքագետներ։

Փետրվարի 26-ին Euromedia24-ի մամուլի կենտրոնում տեղի ունեցավ «Պատրա՞ստ է արդյոք Ադրբեջանը խաղաղության» խորագրով կլոր սեղան։ Այն կազմակերպվել էր «Ո՛չ «Արևմտյան Ադրբեջանին»» հայկական ժողովրդական շարժման մասնակցությամբ։ Մասնագետներն ու հասարակական գործիչները քննարկեցին Բաքվի իրական մտադրությունները խաղաղության բանակցությունների և նրա շարունակական հայատյաց քաղաքականության համատեքստում։

Միջոցառմանը մասնակցեցին «Ո՛չ «Արևմտյան Ադրբեջանին»» հայկական ժողովրդական շարժման առաջնորդ, «Դեմոկրատական ​​այլընտրանք» կուսակցության նախագահ և քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, «Ազգային անվտանգություն» կուսակցության առաջնորդ Գառնիկ Իսագուլյանը, «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ և քաղաքագետ Արման Ղուկասյանը և «Հայաքվե» նախաձեռնության քաղաքական խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը։ Մասնակիցները նշեցին, որ պաշտոնական Բաքուն շարունակում է օգտագործել հայատյաց հռետորաբանություն, և որ խաղաղության նախաձեռնությունները օգտագործվում են որպես քողարկում՝ Հայաստանի վրա ճնշման նոր փուլ նախապատրաստելու համար։

Սուրեն Սուրենյանցը նշեց, որ տպավորություն է՝ խաղաղության գործընթացը հասել է մի վիճակի, որ խաղաղության խանգարող հանգամանքը մնացել է միայն ՀՀ ընդդիմությունը։ ՀՀ իշխանության ներկայացուցիչները նման տպավորություն են ստեղծում։ Կեղծ թեզ է առաջ քաշվում՝ իբր պատերազմի և խաղաղության երկընտրանք։ 

«Իրականության մեջ դա Հայաստանով պայմանավորված չէ»,- ասաց Սուրեն Սուրենյանցը։ 

Նա հավելեց, որ եթե Հայաստանն ու Ադրբեջանը նույնիսկ որոշակի լուծումների հանգեն, դա երկարաժամկետ գործընթաց չէ։ Հիմա աշխարհակարգ հաստատելու շուրջ նոր բանակցություններ են գնում։ Նրա խոսքով՝ Անքորիջից սկսած՝ Մոսկվան ու Վաշինգտոնը չեն քննարկում միայն Ուկրաինայի հարցը։ Ալիևը մի քանի գլոբալ սխալներ է արել, որ համաշխարհային իրավիճակը փոխվելուց հետո իրեն չի ներվելու. երբ որ Ռուսաստանի ձեռքերը ազատվեն, հնարավոր է՝ նա ինչ-որ բաներ չների Ալիևին։ 

Մենուա Սողոմոնյանն այս համատեքստում ասաց, որ մեր իշխանությունը խաղաղություն ասելով՝ դառնում է ոչ թե հավասար պայմաններով խաղաղություն, այլ պարզապես մեկի պարտադրանքը մյուսի նկատմամբ, որտեղ Ադրբեջանը հանդես է գալիս որպես պարտադրող։ 

«Այսօր մեր տարածաշրջանում մեկ հեգեմոն չկա։ Եվ դրա մեջ իր մեղավորությունն ունի մեր իշխանությունը։ Մի քանի հեգեմոններ, ովքեր կռվում են մեր տարածաշրջանում, իշխանության պատճառով՝ մենք ստիպված ենք լինելու կանգնել ընտրության առաջ»,-մասնավորապես ասաց Մենուա Սողոմոնյանը։ 

Նա հավելեց, որ իր կանխատեսմամբ՝ մինչև ընտրություններ խաղաղության պայմանագիր չի լինի, քանի որ դրանով կորչում է Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու իմաստը։ Ինչպես կոնֆետ՝ այդ թուղթը ցույց կտան, որ ասեն՝ եկեք ընտրեք Փաշինյանին, որ խաղաղություն լինի։ 

Արման Ղուկասյանն ասաց, որ երկար ժամանակ Ռուսաստանը Հայաստանում դոմինանտ էր։ Դրա համար էլ երկար ժամանակ հայ-ադրբեջանական կոնֆլիկտում այդ ստատուս քվոն կար։ Հետո այդ ստատուս քվոն փոխվեց, մենք միջանկյալ վիճակում ենք՝ չունենք ոչ հին, ոչ նոր ստատուս քվոն։ Այսօր տեսա, որ այդ, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» կառույցի ղեկավարը հայտարարել էր, որ շուտով իրենք վերադառնալու են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան», այսինքն՝ Հայաստան, և այդ կառույցը ֆինանսավորվում է Ալիևի կողմից։ 

«Մենք ու իրենք ունենք տարբեր ընկալումներ խաղաղության մասին։ Կանխատեսում եմ նաև, որ մինչ ընտրությունները փաստաթուղթ կստորագրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև, որը չի լինի վերջնական խաղաղության պայմանագիր»,- ասաց Արման Ղուկասյանը։

Գառնիկ Իսագուլյանն ասաց, որ մենք խաղաղություն ունեցել ենք 1994-ից մինչև 2018 թիվը կամ նույնիսկ 1988-ից մինչև 2018-ը։ Այդ ընթացքում Հայաստանում պատերազմ չի եղել։ Մեր կամավորները կռվել են Արցախում, որը որոշել էր ինքնորոշվել։ Պատերազմի մեջ մտանք, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Նրա խոսքով՝ Հայաստանի մեր տարածքները գրավվել են թշնամու կողմից։ Նա հարց հնչեցրեց՝ հիմա մեր տարածքները չե՞նք ազատագրելու։ 300 000 ադրբեջանցի տեղափոխվելու է Սյունիք, իսկ 1,5 միլիոն՝ Հայաստան։ Դա, ըստ Իսագուլյանի, քննարկվել է Բրյուսելում ու Թբիլիսիում։

«Նույնիսկ եթե Հայաստանն ու Ադրբեջանը ինչ-որ փաստաթուղթ ստորագրեն, դա որևէ արժեք չունի։ Կարծում եմ, որ ադրբեջանցիները Հայաստանի հետ ոչ մի փաստաթուղթ չեն ստորագրի, քանի որ ժողովուրդը պետք է կրկին անգամ ընտրի Նիկոլ Փաշինյանին», - եզրափակեց Գառնիկ Իսագուլյանը։

Մանրամասն՝ տեսանյութում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն Արամ Սարգսյան․ 2026-ը կարող է դառնալ Հայաստանի եվրոպական շրջադարձի տարին«Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Սեդրակ Քոչարյանը կալանավորվեց«Իրավունք». «Ուժեղների» շեֆը դժգոհ է ֆրակցիայից«Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Նախարարությունը հրաժարվել է ֆինանսավորել «Մոնթե» ֆիլմըՋերմաստիճանն կնվազի 5-7 աստիճանովԱրեւային ակտիվությունը կտրուկ աճել է․ նախազգուշացնում են գիտնականները ՀՀ գաղութացման ու թուրքացման սողացող գործընթացն աստիճանաբար թափ է հավաքում. Արմեն Այվազյան Մուսուլմանական երկրները պետք է դաշինք ձևավորեն անվտանգության ապահովման համար․ Փեզեշքիան Կենդանակերպի երեք նշանների համար սեպտեմբերը տարվա ճակատագրական ամիսն է լինելու Մահացել է քանթրի երաժշտության լեգենդ Դոլլի Փարթոնը Լատվիայի վարչապետ Կուլբերգսը կոչ է արել ԵՄ-ի՝ Կիևին օգնության փոխարեն բռնագրավել ռուսական ակտիվներըԲրազիլիան TikTok-ի սեփականատիրոջը տուգանել է մոտ 30 միլիոն դոլարով. Պատճառը հայտնի է«Արհեստական բանականությունը չի փոխարինելու մարդկանց, այն կփոխարինի մարդկանց, ովքեր չեն զարգանում». Տիգրան Հարությունյանը՝ առաջնորդության, AI-ի և ապագայի մասնագիտությունների մասին Կրեմլը արձագանքել է ՆԱՏՕ-ի երկրների՝ Ուկրաինա ռազմական կոնտինգենտ ուղարկելու ծրագրերինՖինլանդիայի նախագահը «աջակցել է» Wildberries-ի պահեստների վրա հարվածներինՌուսաստանը կարող է մինչև 2026 թվականի վերջ երկարաձգել դիզելի արտահանման արգելքը․ Reuters Շոլցին գինու օգնությամբ են համոզել համաձայնել Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցությանըԻնչով կզբաղվի Բերբոքը ՄԱԿ-ից հեռանալուց հետո․ ԶԼՄԳերմանիան կրկնապատկում է իր զորակազմը Կորեական թերակղզում՝ հասցնելով այն երկու զինվորի․ BildՄիացյալ Նահանգները չի միացել ՄԱԿ-ում Ուկրաինայի վերաբերյալ հակառուսական հայտարարությանըՀալիձորում «Opel»-ը բախվել քարերին, հողաթմբերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ 3 վիրավորներից մեկը պայմանագրային զինծառայող է Սմարթֆոնի հիշողությունն ազատելու անսպասելի միջոց է նշվելԹրամփը երկարաձգել է Կուբայի դեմ առևտրային էմբարգոնՄեքսիկան հույս ունի առևտրային համաձայնագիր կնքել Միացյալ Նահանգների հետՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԹՐԻՓՓ-ի «ճակատագիրն»՝ ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին․ իրանագետի դիտարկումները (տեսանյութ) «Լիդսի» և «Ռեյնջերսի» համասեփականատերը ձերբակալությունից հետո դատապարտվել է ԱՄՆ-ումԿանադան «պատասխան միջոցներ» է պատրաստել ԱՄՆ-ի դեմՁերբակալված Սեդրակ Քոչարյանի և մյուսների նկատմամբ կալանքի միջնորդություններ են ներկայացվել․ ՀԿԿ Unilever-ը հրաժարվում է սննդի բիզնեսից և կենտրոնանում գեղեցկության ու խնամքի միջոցների վրաԼեհաստանին կասկածում են ուկրաինական տեխնոլոգիաներին հասանելիություն ստանալու փորձի մեջՈւղղակի մեղադրանք է բերվել մեղադրանք բերելու համար. որևէ ողջամիտ մարդ այդտեղ խնդիր չի կարող տեսնել․ Ամրամ Մակինյան 3 պատճառ, թե ինչու «Չելսին» կարող է պայքարել Պրեմիեր լիգայի չեմպիոնության համար, և մեկը՝ չի կարողՈվ խափանեց Կանադայի հետ առևտրային համաձայնագիրը․ BloombergԵթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) Ռուսաստանը սպառնում է Հայաստանին.Պետք է կանգնեցնել անմիջապես․ Թրամփը Իրանին (տեսանյութ) Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի ամբիոնից դիմել է Ռուսաստանին և Ուկրաինային200 հազար մարդ մնացել է առանց էլեկտրամատակարարման ՆԱՏՕ-ն մնում է Ռուսաստանի համար թշնամական դաշինք․ ՄեդվեդևԶինծառայողն ինքնասպան է եղել. Նոր մանրամասներԲժիշկը նշել է օրգանիզմում երկաթի պակասի անսովոր ախտանշաններըՊետդումայում «Ցանկացողների կոալիցիան» անվանել են Ուկրաինայի «գերեզմանափորներ»Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից Զելենսկին նշել է ռուսական անօդաչուների հնարավոր թիրախներըՀայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Իրանը Պակիստանին է փոխանցել Հորմուզի նեղուցի վերաբերյալ իր պայմանները․ Tasnim Զելենսկիի գրասենյակը կտրուկ է արձագանքել Քելլոգի՝ կանանց մոբիլիզացնելու կոչին
Ամենադիտված