Politico․ ԵՄ երկրների դեսպանները փակ ձևաչափով նիստեր են անցկացնում հատուկ պաշտպանված տարածքում
Աշխարհ
Եվրոպական միության անդամ պետությունների դեսպանները՝ Coreper II կոչվող մշտական ներկայացուցիչների կոմիտեի շրջանակում, կարևոր հարցեր քննարկելու համար հանդիպումներ են անցկացնում հատուկ պաշտպանված սրահում։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ նշելով, որ տարածքը պաշտպանված է լսողական վերահսկումից և նախատեսված է գաղտնի քննարկումների համար։
Հրապարակման համաձայն՝ նման ձևաչափով նիստերի ակտիվացումը պայմանավորված է Ուկրաինայի շուրջ զարգացումներով, ինչպես նաև ԵՄ-ի առջև կանգնած տնտեսական մարտահրավերներով։ Դեսպանները քննարկում են քաղաքական և անվտանգային օրակարգի հարցեր՝ փորձելով արագ արձագանքել ստեղծված իրավիճակին։
Ավելի վաղ Հնդկաստանի նախկին արտգործնախարար Կանվալ Սիբալը սոցիալական ցանց X-ում կարծիք էր հայտնել, որ Եվրամիությունը, փորձելով ազդել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև ընթացող բանակցությունների վրա, խոչընդոտում է հակամարտության խաղաղ կարգավորմանը։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան