Սրբուհի Գալյանը՝ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում
Քաղաքական
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը և Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն այցելել են «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ, ծանոթացել դատապարտյալների պահման պայմաններին, նոր վերանորոգված տեսակցության սենյակներին, գրադարանին, մարզասրահին, մանկական խաղասենյակին։ Նախարարը զրուցել է անազատության մեջ պահվող անձանց հետ, լսել նրանց առաջարկներն ու մտահոգությունները։ Այցի շրջանակում Սրբուհի Գալյանն այցելել է նաև քրեակատարողական հիմնարկում նոր բացված ուսումնաարտադրական կենտրոն, որտեղ նախատեսվում են զոդման դասընթացներ իրականացնել։ Այդ նպատակով ձեռք են բերվել նոր սարքավորումներ, հաստոցներ։ Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից։
Ծրագիրն իրականացվել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի և ՀՀ արդարադատության նախարարության համագործակցության շրջանակում՝ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան