Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում
ՀասարակությունԱյսօր՝ հոկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: 18:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ինքնասպան լինել:
Shamshyan-ի հաղորդմամբ՝ փրկարար-հոգեբանին ու պարեկներին հաջողվեց այդ քաղաքացուն համոզել, որպեսզի նա չդիմի ծայրահեղ այդ քայլին, ով անցավ վտանգավոր եզրագծից դեպի անվտանգ վայր, նրան մոտեցրեցին շտապօգնության ավտոմեքենային և բժիշկները սկսեցին նրան տեղում առաջին բուժօգնություն ցուցաբերել:
Աղբյուրի տեղեկություններով ինքնասպանության փորձ կատարողը Արմավիրի մարզի բնակիչ 51-ամյա Վարուժան Հ.-ն է:
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում: