Բլինկենն ու Նեթանյահուն հանդիպել են
ԱշխարհԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Թել Ավիվում հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Այս մասին հայտնում է Haaretz թերթը։
«Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հանդիպել են Թել Ավիվում՝ վերջինիս՝ Իսրայել վայրէջքից մոտ երկու ժամ անց»,- գրում է հրատարակությունը։
Նոյեմբերի 2-ին ԱՄՆ դիվանագիտական խոսնակ Մեթյու Միլլերը հայտնել է, որ Բլինկենը ծրագրում է արտասահմանյան շրջագայության մեկնել նոյեմբերի 2-ից նոյեմբերի 10-ը։ Նա պարզաբանել է, որ այցի շրջանակներում պետքարտուղարը կայցելի Մերձավոր Արևելքի և Ասիայի մի շարք երկրներ։
Հոկտեմբերին Բլինկենը Կահիրեում Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ԱՄՆ իշխանությունները սկսել են պաշտպանական օգնության հիմնական մասը ուղարկել Իսրայել։ Ըստ պետքարտուղարի՝ Միացյալ Նահանգները ցանկանում է «հասկացնել, որ աջակցում է Իսրայելին»՝ կանխելու պաղեստինաիսրայելական հակամարտության սրումը։