Ռուսաստանում պահանջել են ձերբակալել և հարցաքննել վերադարձած Պուգաչովային
Ժամանց«Ժողովրդի ձայնը» շարժման հասարակական ակտիվիստները պահանջել են, որ երգչուհի Ալլա Պուգաչովային ձերբակալեն և հարցաքննեն Ուկրաինայի Զինված ուժերի հնարավոր ֆինանսավորման համար։ Այս մասին հայտնում է Life-ը՝ Shot Telegram–յան ալիքին հղումով։
Ըստ Shot-ի՝ ակտիվիստները համապատասխան դիմում են հղել ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինին և Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևին։ Նրանք նաև պահանջում են, որ երգչուհին պատժվի «Հրապարակային վիրավորանք համացանցում» վարչական հոդվածով՝ հրապարակումների համար, որոնցում նա ռուսներին ճորտ և ստրուկ է անվանել։
Ակտիվիստները նաև հիշեցրել են, որ երգչուհին համերաշխ է ամուսնու՝ կատակերգու Մաքսիմ Գալկինի հետ, ով բացահայտորեն աջակցում է Ուկրաինայի զինված ուժերին։