Լուկաշենկոն հայտարարել է, որ Կիևը օգնություն կխնդրի Մոսկվայից և Մինսկից
ԱշխարհՌուսաստանը և Բելառուսը ստիպված կլինեն օգնել Ուկրաինային վերականգնելու իր տնտեսությունը։ Ինչպես հաղորդում է Belta գործակալությունը, այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Մենք Ուկրաինայից ոչ մի տեղ չենք գնա։ Մենք ստիպված կլինենք աշխատել Ուկրաինայում։ Նրանց ոչ մի ամերիկացի կամ Արևմուտք չի օգնի։ Ես և Վլադիմիր Վլադիմիրովիչը [Պուտինը] շատ ենք խոսում այս թեմայով։ Նրանք [ուկրաինացիները] կգան մեզ մոտ՝ օգնության համար»,- ասել է Լուկաշենկոն։
Նա նաև նշել է, որ Ուկրաինայում աշխատանքների հսկայական ծավալ է լինելու։