Լավրովն Իրանի ԱԳ նախարարի հետ քննարկել է պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
ԱշխարհՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը մտքեր են փոխանակել պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում տիրող իրավիճակի շուրջ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
«Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում տիրող իրավիճակի շուրջ, ընդհանուր մտահոգություն է արտահայտվել Գազայի հատվածում շարունակվող զինված առճակատման կապակցությամբ», - ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
«Շեշտվել է հրադադարի շուտափույթ հաստատման և տուժած խաղաղ բնակչությանը հրատապ հումանիտար օգնության տրամադրման անհրաժեշտությունը»,- հավելել է դիվանագիտական ծառայությունը։
ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաև տեղեկացրել է իր իրանցի գործընկերոջը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում լարվածությունը թուլացնելու Ռուսաստանի ջանքերի մասին։
«Սերգեյ Լավրովն իրանցի գործընկերոջը տեղեկացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով Ռուսաստանի ջանքերի մասին, որոնք ուղղված են լարվածության թուլացմանը և իրավիճակը քաղաքական ում դիվանագիտական ուղի տեղափոխելուն», - ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրությունում: