Սպիտակ տունը խոստովանել է Ուկրաինային տրամադրվող օգնության փաթեթների կրճատումը
Աշխարհ
ԱՄՆ-ն կրճատում է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը՝ Կոնգրեսի կողմից հատկացված միջոցների սպառման պատճառով, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը։
«Մենք սկսում ենք ռազմական տեխնիկայի ավելի փոքր փաթեթներ փոխանցել Ուկրաինա, որպեսզի հնարավորինս երկար ժամանակով ընդլայնենք Ուկրաինային աջակցելու մեր հնարավորությունները», - ասել է նա:
Միևնույն ժամանակ, Ժան Պիերը Կոնգրեսին կոչ է արել արագորեն հաստատել նախագահ Ջո Բայդենի խնդրանքը հավելյալ 60 միլիարդ դոլար տրամադրելու վերաբերյալ և ցույց տալ, որ «ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Ուկրաինային»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ