ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածում զանգվածային սպանությունների պատասխանատվությունը դրել է ԱՄՆ-ի վրա
ԱշխարհՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը ԱՄՆ իշխանություններին, ներառյալ նախագահ Ջո Բայդենին, լիովին պատասխանատու է համարում իսրայելական բանակի կողմից Պաղեստինյան Գազայի հատվածում իրականացված մի շարք ջարդերի համար, գրում են միջազգային ԶԼՄ-ները:
«Մենք լիովին պատասխանատու ենք համարում ԱՄՆ վարչակազմին և նախագահ Բայդենին Գազայի հատվածում կոտորածների համար: Ջարդերը չէին լինի, եթե ԱՄՆ-ն կանաչ լույս չվառեր օկուպանտների համար (Իսրայելի-խմբ.)՝ շարունակելու ցեղասպանական պատերազմը»,- ՀԱՄԱՍ-ի ներկայացուցչի հայտարարությունը մեջբերում է Al Mayadeen հեռուստաալիքը։
«Ոչ մի ժամ չի անցնում, որ սիոնիստ օկուպանտը հրեշավոր կոտորած չանի մեր խաղաղ ժողովրդի դեմ»,- ընդգծել է շարժումը։
Ավելի վաղ՝ ուրբաթ օրը, Իսրայելը հարձակվել է Գազայի հատվածի «Ալ-Շիֆա» կենտրոնական հիվանդանոցի հարակից տարածքի վրա։ Արդյունքում՝ զոհվել է 15 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են։