Էրդողանը Նեթանյահուին պոպուլիստ է անվանել
ԱշխարհԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին պոպուլիստ է անվանել՝ ասելով, որ նա կորցրել է Իսրայելի ժողովրդի աջակցությունը։
«Նեթանյահուն մի մարդ է, ով կորցրել է իր քաղաքացիների կողմից աջակցությունը: Նա ցանկանում է աջակցություն գտնել իր զանգվածային սպանությունների համար՝ մեջբերելով Թորան և օգտագործելով կրոնական տերմիններ: Այն, ինչ անում է այս մարդը, զուտ PR աշխատանք է, պոպուլիստական մոտեցում։ Իսրայելի վարչակազմը համակարգված կերպով յուրացնում է պաղեստինցիների տները, փողոցները, աշխատատեղերը և բնակելի տարածքը։ Ստորագրվում են նրանց կյանքի իրավունք չտվող փաստաթղթեր։ Բռնազավթումը լայն տարածում է գտել, քանի որ օկուպանտները, որոնք կոչվում են վերաբնակիչներ, տեղավորվում են պաղեստինցիների տներում»,- Աստանայից վերադառնալուց հետո ինքնաթիռում լրագրողներին ասել է Թուրքիայի ղեկավարը։
Նրա խոսքով՝ Եվրոպայում «գրվում է երկակի ստանդարտների, անսկզբունքայնության և անօրինականության պատմություն»։