Մենք Գազայի հատվածում կանենք այն, ինչ ուզում ենք․ Իսրայելի ՊՆ ղեկավար
ԱշխարհԻսրայելը կգտնի և կվերացնի Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավար Յահյա Սինվարին։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանթը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք կհասնենք Սինվար, կկործանենք նրան։ Պատերազմից հետո Գազայում ՀԱՄԱՍ-ն այլևս չի լինի, և Գազայի հատվածից Իսրայելի անվտանգությանը սպառնալիք չի լինի: Մենք Գազայի հատվածում կունենանք գործողությունների լիակատար ազատություն և կանենք այն, ինչ ուզում ենք»,- ասել է նա։
Նոյեմբերի 4-ին Գալանթն ասել է, որ իսրայելական բանակի հարձակումը ՀԱՄԱՍ-ի արմատականների վրա Գազայի հատվածում ընթանում է ըստ պլանի։