Պաղեստինը պատրաստ է վերահսկողության տակ առնել Գազայի հատվածը
ԱշխարհՊաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հայտարարել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության լիարժեք քաղաքական լուծումը ներառում է Գազայի հատվածի մուտքը նոր անկախ պաղեստինյան պետություն, հայտնում է WAFA-ն։
Նրա խոսքով՝ այս տարածաշրջանը պետք է դառնա երկրի մաս, ինչպես Արեւելյան Երուսաղեմը։
«Գազայի հատվածը Պաղեստին պետության անբաժանելի մասն է։
Մենք ամբողջ պատասխանատվությունն ենք կրելու որպես համապարփակ քաղաքական լուծման մաս՝ ինչպես Հորդանան գետի Արևմտյան ափում՝ ներառյալ Արևելյան Երուսաղեմը, այնպես էլ՝ Գազայի հատվածում»,-ասել է Աբասը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ բանակցություններում: