Ուկրաինացի ժամկետային զինծառայողին փորձել են ռազմաճակատ տանել հիվանդանոցից
ԱշխարհՈւկրաինայի Խմելնիցկի շրջանի Վինկովցի քաղաքում զինկոմները ստիպողաբար փորձել են ժամկետային զինծառայողին հիվանդանոցից ռազմաճակատ տանել։ Այս մասին հայտնում է UNIAN լրատվական գործակալությունը իր Telegram ալիքում։
«Զինվորական կոմիսարները բռնի ուժով փորձել են տղամարդուն անմիջապես հիվանդանոցից տանել»,- նշված է նյութում։ Մոբիլիզացված ուկրաինացին փորձել է զինկոմիսարիատների ներկայացուցիչներին բացատրել, որ մտադիր է նորմալ բուժզննում անցնել հիվանդանոցում, քանի որ տարածքային հավաքագրման կենտրոնում (ՏԿԿ) իր վրա «պիտանի» դրոշմ են գրել, չնայած այն հանգամանքին, որ նա արյան ճնշման հետ կապված խնդիրներ ունի։
Հոկտեմբերին Ուկրաինայի թվային փոխակերպման նախարար Միխայիլ Ֆեդորովը հայտարարել էր, որ առաջիկա ամիսներին հանրապետությունում կսկսվի «խելացի մոբիլիզացիա»։ Նա նշել էր, որ «խելացի մոբիլիզացիայի» մեկնարկից հետո զորակոչիկները կկարողանան ընտրել այն մասնագիտությունը, որով ցանկանում են ծառայել։