Բայդենը խոստացել է Իսրայելին ռեսուրսներ տրամադրել պաղեստինյան արմատականների դեմ պայքարելու համար
ԱշխարհԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի օրը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ զրույցում խոստացել է, որ Իսրայելը կշարունակի ստանալ անհրաժեշտ միջոցները պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ պայքարելու համար, ասել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին։
«Նախագահն այսօր Նեթանյահուի հետ զրույցում հասկացրեց, որ մենք կշարունակենք ապահովել, որ Իսրայելն ունենա անհրաժեշտ գործիքներ և միջոցներ», - ասել է նա լրագրողներին՝ պատասխանելով ՀԱՄԱՍ–ի դեմ Իսրայելի պայքարի շարունակման մասին հարցին:
Քիրբին ընդգծել է, որ ԱՄՆ-ը մտադիր է «շարունակել օգնություն ցուցաբերել» Իսրայելին։