Չինաստանում տղամարդը 1000 հոգու հրավիրել է իր հարսանիքին, սակայն ոչ ոք չի եկել
ԱյլՉինաստանից տղամարդը 100 սեղան է գցել և 1000 հյուրի հրավիրել իր հարսանիքին, բայց ոչ ոք չի եկել, գրում է World of Buzz-ը։
Լրատվամիջոցները հայտնում են, որ փեսայի ընտանիքը ակնկալում էր, որ գյուղացիները կընդունեն հրավերը և կգան խնջույքին, սակայն արարողությանը ոչ մի մարդ չի մասնակցել: Երիտասարդ փեսայի մայրն ասել է, որ հատուկ հրավիրատոմսեր չեն եղել, ինքը հույս ուներ, որ մարդիկ արդեն գիտեն որդու հարսանիքի մասին։
Սակայն, ինչպես տեղացիներն են ասել, իրենք հարսանիքին չեն եկել, քանի որ քիչ են շփվել փեսայի հետ և չգիտեն նրա ընտանիքի մասին։ Բանն այն է, որ չինացին ծնողների հետ հազվադեպ է գյուղում լինում՝ հոր և մոր աշխատանքի պատճառով։
«Ես ու ամուսինս երկար ժամանակ գյուղից դուրս էինք աշխատում ու հազվադեպ էինք գալիս։ Մեր շփումը տեղի բնակիչների հետ շատ սահմանափակ է»,- խոստովանել է կինը։