Գազան պետք է մնա պաղեստինյան տարածք․ ԱՄՆ պետդեպ
ԱշխարհԳազայի հատվածը պետք է մնա պաղեստինյան հող, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելը։
«Գազան պաղեստինյան հող է և այդպես էլ կմնա, և մենք չենք աջակցում Գազայի ռեօկուպացիային, ոչ էլ Իսրայելն է աջակցում»,- լրագրողներին ասել է Պատելը։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը գործընկերների հետ աշխատում է Գազայում ժամանակավոր կառավարման տարբեր սցենարների և անվտանգության պարամետրերի վրա։