ՆԱՏՕ-ն ձգտում է ընդլայնել իր աշխարհագրական շրջանակը․ Պուտին
ԱշխարհՆԱՏՕ-ն ձգտում է ընդլայնել իր աշխարհագրական շրջանակը, մասնավորապես Ասիայում՝ խախտելով սեփական դոկտրինները: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Չինաստանի Կենտրոնական ռազմական խորհրդի փոխնախագահ Չժան Յուսիայի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք տեսնում ենք որոշ երկրների կողմից իրենց ազդեցության գոտին ընդլայնելու փորձեր, և Հյուսիսատլանտյան դաշինքը, տարօրինակ կերպով, խախտելով սեփական դոկտրինալ փաստաթղթերը, փորձում է դուրս գալ իր գործունեության աշխարհագրական սահմաններից», - ասել է նա:
Նրա խոսքով՝ Վաշինգտոնն ավելի ու ավելի է ներքաշում դաշինքի մյուս պետություններին այս տարածաշրջանում լարված իրավիճակ ստեղծելու մեջ։ Բացի այդ, Պուտինը նշել է, որ ԱՄՆ-ն առաջնորդվում է սեփական եսասիրական շահերով։