ԱՄՆ–ում նշել են ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության պայմանը
ԱշխարհԱՄՆ-ն պնդում է, որ Ուկրաինային պետք է ընդունել ՆԱՏՕ, բայց միայն դաշինքի անդամ բոլոր երկրների համաձայնությամբ։ Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Յուրի Քիմը, ում խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։
«Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ-ում է, Ուկրաինայի ապագան՝ Եվրոպայում է։ Սրանում կասկած չկա»,- ասել է ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը։
Միաժամանակ դիվանագետը նշել է, որ կան պահանջներ և պայմաններ, որոնք պետք է կատարվեն։
Նրա խոսքով՝ ԱՄՆ իշխանությունները գործադրում են բոլոր հնարավոր ջանքերը՝ Ուկրաինային ռազմաքաղաքական բլոկին միանալուն մոտեցնելու համար։