Էրդողանն ու Պուտինն կարող են բանակցություններ վարել Գազայի հատվածում տիրող իրավիճակի շուրջ
ԱշխարհԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաջորդ շաբաթ կարող է բանակցություններ վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Գազայի հատվածում տիրող իրավիճակի շուրջ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ Էրդողանի վարչակազմի աղբյուրին հղումով։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովից հետո Էրդողանը կվերսկսի հեռախոսազրույցները համաշխարհային առաջնորդների հետ՝ Գազայում իրավիճակի կարգավորման թեմայով։
Նա չի բացառել, որ կարող են բանակցություններ տեղի ունենալ ՌԴ նախագահի հետ։
«Հավանական է, որ պարոն նախագահը Ռուսաստանի ղեկավարի հետ կքննարկի տարածաշրջանում ստեղծված իրավիճակը»,- ընդգծել է նա և հավելել, որ կարող են քննարկել նաև ընթացիկ երկկողմ օրակարգը։
Հոկտեմբերի 24-ին Կրեմլը հայտարարեց, որ մերձավորարևելյան հակամարտության հարցում Պուտինի և Էրդողանի դիրքորոշումները գրեթե համընկնում են։